Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Մանչեսթրում զոհվածների
Փարիզում կեսգիշերին կմարվեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ անգլիական Մանչեսթր քաղաքում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հիշատակին: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ու տուժածների հարազատներին:
«Իմ մտքերը զոհվածների, նրանց ընտանիքների ու դեպքի վայրում աշխատողների հետ են»,-գրել է Փարիզի քաղաքապետը:
#Paris est cette nuit aux côtés de #Manchester. Mes pensées vont aux victimes, à leurs familles et aux secours qui interviennent sur place.
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) May 23, 2017
Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել, նրանց թվում երեխաներ կան: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 59 մարդ: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահեբկչական խմբավորումը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտարարել են, որ այս պահին ստուգում են, արդյո՞ք տուժածների թվում հայեր կան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը խստորեն դատապարտում է նման անմարդկային գործողությունները. ՀՀ նախագահ
- ԱԳՆ. Ստուգում են Մանչեսթրում տուժածների թվում հայերի առկայությունը
- Մանչեստրում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 19 մարդ