Արա Բաբլոյանը գրանցվել է Ֆեյսբուքում
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մի քանի օր առաջ գրանցվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Այսօր նա կատարել է առաջին գրառումը՝ քաղաքացիներին խոստանալով հանրության հետ կապը պահպանելու այս հնարավորությունն օգտագործել հնարավորինս ակտիվ։
«Երկար մտորումներից հետո որոշեցի Ձեզ հետ կապ պահպանել նաեւ Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Կարծում եմ՝ աշխարհում ստեղծված ժամանակակից հնարավորություններից օգտվելն անհրաժեշտություն է դարձել։ Խոստանալ, թե մշտապես կլինեմ ցանցում, մշտապես հասանելի ու մշտապես ակտիվ, ցավոք չեմ կարող, բայց վստահեցնում եմ, որ հանրության հետ կապը պահպանելու այս հնարավորությունն օգտագործելու եմ հնարավորինս ակտիվ։
Ձեր օգնությամբ փորձելու եմ մշտապես տեղեկացված լինել հասարակությանը հուզող խնդիրներին ու դրանց համար, կրկին ձեր օգնությամբ, գտնել արդյունավետ ու հանրօգուտ լուծումներ»,-գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան