Բրիտանիան ցնցված «բարբարոսական ակտից». Եղիսաբեթ Երկրորդ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հայտարարել է, որ բրիտանական ազգը ցնցված է Մանչեսթրում կատարված «բարբարոսական ակտի» հետևանքով բազմաթիվ զոհերից։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ նա ցավակցել է զոհվածների հարազատներին և երկրի քաղաքացիներին։
«Ամբողջ ազգը սարսափահար վիճակում է անցած գիշեր Մանչեսթրում այդքան մարդկանց՝ չափահասների և երեխաների մահվան և վիրավորվելու պատճառով, ովքեր համերգ Էին գնացել»,- ասված է մամուլի համար նրա հայտարարության մեջ:
Նա երախտագիտություն է հայտնել Մանչեսթրի բնակիչներին, որոնք համերաշխություն են հանդես բերել տուժածների, ոստիկանների, բժիշկների և փրկարարների հետ:
«Ես իմ հիացմունքն եմ հայտնում Մանչեսթրի բոլոր բնակիչներին, որոնք մարդկայնությամբ և զորակցությամբ արձագանքեցին այդ բարբարոսական ակտին»,- ասել նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեր համերաշխությունն ենք հայտնում Միացյալ Թագավորության իշխանություններին և ժողովրդին. Նալբանդյան
- Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Մանչեսթրում զոհվածների
- Հայաստանը խստորեն դատապարտում է նման անմարդկային գործողությունները. ՀՀ նախագահ
- ԱԳՆ. Ստուգում են Մանչեսթրում տուժածների թվում հայերի առկայությունը
- Մանչեստրում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 19 մարդ