Մանչեսթրում պայթյունի գործով ձերբակալված կա
Բրիտանական Մանչեսթր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված կա: Կասկածյալը 23-ամյա տղա է: Գրում են լրատվամիջոցները: Նա ձերակալել է քաղաքի հարավում, նրան կասկածում են պայթյունի կազմակերպման մասնակցության մեջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ոստիկանությանը հաջողվել է պարզել ահաբեկչությունն իրականացնողին: Նա նշել է, որ հանցագործը դիտավորյալ այնպիսի ժամ ու տեղ է ընտրել, որ զոհերի թիվը լինի առավելագույնս շատ:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել «Մանչեսթր Արենա» մարզադաշտում համերգից հետո: Զոհվել է 22 մարդ, որոնց թվում կան երեխաներ: 59 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Մանչեսթրում զոհվածների
- Հայաստանը խստորեն դատապարտում է նման անմարդկային գործողությունները. ՀՀ նախագահ
- ԱԳՆ. Ստուգում են Մանչեսթրում տուժածների թվում հայերի առկայությունը
- Մանչեստրում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 19 մարդ