Մանչեստրում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 19 մարդ
Երկուշաբթի երեկոյան «Մանչեստեր Արենա» կոչվող մարզահամերգային համալիրում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի է ունեցել պայթյուն: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, ոստիկանությունը հայտնում է 19 զոհի և 59 վիրավորի մասին:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը պայթյունն անվանել է «բարբարոսական գործողություն», քննության ընթացքում հիմնական վարկածը ահաբեկչությունն է: Եթե քննության ընթացքում այս վարկածը չհերքվի, ապա «Մանչեստեր Արենա» համերգասրահում տեղի ունեցած պայթյունը կդառնա Բրիտանիայի պատմության մեջ ամենաարյունալին 2005 թվականի հուլիսին Լոնդոնի պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 50 մարդ:
Ռիա նովոստին գրում է, որ Մանչեստրի ոստիկանապետը հայտարարել է, որ ներկա պահին իրենք տեղի ունեցածը որակում են որպես ահաբեկչություն մինչև նոր տեղեկատվություն ստանալը:
Ականատեսները պատմել են, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ արդեն երգչուհին ավարտել էր իր ծրագիրն ու հանդիստատեսը դուրս էր գալիս: