Մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը։ ՀԱՕԿ-ից տեղեկանում ենք, որ առաջնությանը մասնակցում են տարբեր տարիքային խմբի շուրջ հարյուր գեղասահորդներ։
Մրցումային առաջին օրը մեծահասակները ելույթ են ունեցել կարճ ծրագրով։ Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Սլավիկ Հայրապետյանը։ Հայաստանի առաջնության նորեկ Կոնստանտին Մելնիկովը երկրորդն է։
Կանանց պայքարում առաջատարն Անաստասիա Գալուստյանն է։
Իսկ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն ու միակն է մեծահասակների մրցույթում։
Այսօր գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրով։