2019-ին երկու հազարից ավելի համաշխարհային ՏՏ ոլորտի լիդերներ են գալու Հայաստան
ԴիջիԹեք բիզնես 10-րդ հոբելյանական ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 9-10-ին: Ֆորումի այս տարվա խորագիրն է «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Նրա խոսքով, երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, բիզնես ֆորումի հիմնական նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ բիզնեսն ու կառավարությունն իրար հանդիպեն, բիզնեսը ցույց տա իր լուծումները: Նա նաև նշեց, որ միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:
Ա.Եսայանը հայտնեց, որ այս տարի ԴիջիԹեք բիզնես ֆորումը կազդադարի 2019 թվականին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: Այս առիթով Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային այլանսի նախագահն ու քարտուղարը:
«Այս համաժողովի անցկացումը Հայաստանում, իհարկե, մեծ հնարավորություն է, քանի որ երկու հազարից ավելի համաշխարհային ՏՏ ոլորտի լիդերներ են գալու Հայաստան: Սա մեծ հնարավորություն է ցուցադրելու Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումները, հնարավորությունները, պոտենցիալը»,- ասաց նա:
Կ. Վարդանյանը ներկայացրեց բիզնես ֆորումի օրակարգային թեմաները. Երևանում 2019 թվականին կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական աշխատանքների պաշտոնական մեկնարկ, ՏՏ լուծումներ՝ Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացումը ՏՏ լուծումների միջոցով, Տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈՒ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր, Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, Հայմեփ. համահայկական ներուժի ցանց, Վերականգնվող էներգիա և բնապահպանություն, Պետական համակարգերի կառավարում, Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառական բիզնեսում:
Հարակից հրապարակումներ`
- ՏՏ լուծումներ զբոսաշրջության բնագավառում
- Քննարկվել են ՀՀ-ում ՏՏ ոլորտի բարեփոխումներին ուղղված Deloitte & Touche ընկերության առաջարկությունները
- Սկսնակ ՏՏ ընկերություններն ու անհատները ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն կունենան
- Հայկական ՏՏ ընկերությունները համագործակցության ակնկալիքով Լոնդոնում հանդիպումներ կունենան բրիտանական ընկերությունների հետ
- Զբոսաշրջության վրացական փորձը մենք կօգտագործենք, իսկ ՏՏ ոլորտի մեր փորձը կփոխանցենք վրացական կողմին. վարչապետ
- Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2016թ-ին աճել է 20%-ով. Բագրատ Ենգիբարյան
- Լուի Պուզենը տպավորված է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային քայլերով