Ապրիլին մոտ 45 տոկոս զբոսաշրջային աճ է եղել. Զեյթունցյան
«Այս տարվա առաջին եռամսյակում, համեմատած նախորդ տարվա նույն եռամսյակի հետ, գրանցվել է զբոսաշրջության 18 տոկոս աճ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։
Նրա տեղեկացմամբ այս տարվա առաջին չորս ամիսը 25 տոկոս աճ է արձանագրել, նախորդ տարվա տարվա չորս ամսվա հետ համեմատած, իսկ միայն ապրիլին մոտ 45 տոկոս աճ է եղել։ Նա նշեց նաև որ նախորդ տարվա ապրիլի քառօրյա պատերազմն իր ազդեցությունն, իհարկե, ունեցել է, սակայն այնուամենայնիվ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե այդ կոնֆլիկտը չլիներ, միևնույն է նախորդ ապրիլին այն 45 տոկոսի չէր հասնի։
«Մեր հիմանական թիրախային շուկան Իրանն է, ՌԴ-ն, Չինաստանից և Ֆիլիպիններից էլ աճ կա։ Իսկ ներքին անձնագրերով այս տարվա առաջին երկու ամսում արդեն յոթ հազարից ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։ Մենք ակտիվ աշխատում ենք ռուսական մեդիայի հետ։ Այս ընթացքում Հայաստան է եկել նաև մի քանի հեռուստաալիք, որոնք ֆիլմ են պատրաստել մեր երկրի մասին։ Ակտիվ խթանման աշխատանքների շնորհիվ է նաև, որ Հայաստանի ճանաչելիությունը բարձրանում է»,-ասաց Զեյթունցյանը։
Ինչ վերաբերվում է զբոսաշրջիկների կողմից դժգոհություններին՝ նա նշեց, որ հիմնական դժգոհությունը կապված է ճանապարհների հետ։
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը հավելեց, որ իր հետ զրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շերպանտիեն ասել է, որ ֆրանսիացի այն զբոսաշրջիկները, որոնց հետ նա շփվել է, հիմնականում նորից ցանկություն են հայտնում վերադառնալու Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք ունենք բնական առավելություն, հյուրընկալ ենք». համաժողով
- Նպատակ ունենք մինչև տարվա վերջ կրկնապատկել զբոսաշրջիկների քանակը. Զարմինե Զեյթունցյան
- Մենք այդ 90 մլրդ դրամը չունենք. Վարչապետը ճանապարհների պահպանման և շահագործման լուծումներ է առաջարկում
- Ճանապարհների հարցը լուծելու համար շատ մեծ ներդրումներ են պետք. Վահան Մարտիրոսյան
- Մենք ունենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու համար. Զարմինե Զեյթունցյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում