Սեփական զենքի ծավալն ընդհանուր զենքի մեջ գոնե 80 տոկոս պետք է լինի. Կարեն Վարդանյան
ԴիջիԹեք բիզնես 9-րդ ֆորումից հետո, որի ընթացքում քննարկվել էին նաև ռազմարդյունաբերությանը վերաբերող հարցեր, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միությունն ինժեներների շրջանում հայտարարել էր մոբիլիզացիա: Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ստեղծվել են խմբեր, որոնք մինչ այժմ աշխատում են պաշտպանության նախարարության հետ նոր զինատեսակների մշակման առումով:
«Խնդիրները դեռ ամբողջությամբ ինստիտուցիոնալ լուծումներ չեն ստացել, չնայած պաշտպանության նախարարության հետ համագործակցության մակարդակն անհամեմատ ավելի մեծ է, քան նախկինում: Քանի դեռ խնդիրները լուծումներ չեն ստացել, 10-րդ ֆորումում նույնպես կքննարկենք ռազմարդյունաբերության հարցը, հատկապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների լուծումների կիրառումը ռազմարդյունաբերությունում»,- ասաց նա:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության գործադիր տնօրենի ներկայացմամբ, այսօր աշխատում են մի քանի ուղղություններով, մասնավորապես գաղտնագրված կապ, հակառակորդի անօդաչու սարքերի հայտնաբերում, որոշակի հարձակողական գործիքների մշակում, որոնք կարող են հեռահար կառավարվող լինել, հետախուզական գործիքների մշակում, բանակի կառավարման համակարգեր:
«Մենք պատերազմի մեջ ենք, երկար ենք լինելու: Սա նշանակում է, որ սեփական զենքի ծավալն ընդհանուր զենքի մեջ գոնե 80 տոկոս պետք է լինի: Իսկ զենքը գնալով այսօր դառնում է բարձր տեխնոլոգիական: Սա նշանակում է, որ բոլոր բարձր տեխնոլոգիական ուղղություններով պետք է ունենանք մշտական գործող լաբորատորիաներ»,-նշեց Կ. Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը
- Ռազմարդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշում է ընդունվել
- Ապրիլյան դեպքերից հետո ռազմարդյունաբերության ոլորտում ունենք շատ լուրջ առաջընթաց.Դավիթ Փախչանյան
- «Հայաստանը պատերազմող երկիր է և ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ մեկ խնդիրը»
- Երևանում առաջին անգամ կանցկացվի «ArmHiTec-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդես
- ԴիջիԹեք բիզնես ֆորումում ներկայացվել է ռազմարդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության միջնաժամկետ ծրագիր
- Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգանալու լուրջ պոտենցիալ ունի. գիտաշխատող