ՃՈ պետ. Ծնողներին հորդորում եմ ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը կոչ է հղել «Վերջին զանգի» կապակցությամբ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՃՈ պետը նշում է.
«Մայիսի 26-ին մեր երկրի ավագ դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Կրկին հիշեցնում ու կոչ եմ անում հատկապես շրջանավարտներին` ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից:
Ծնողներին հորդորում եմ ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ համագործակցեք զանգվածային միջոցառումների ժամանակ և հիշեք, որ ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները:
Տոնական օրն առավոտից Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցամերձ տարածքներում, հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: Ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, դրսևորվելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն և անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ:
Կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում բարի ճանապարհ»:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին զանգի «հանդիսությունների շրջանակում» ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 110 տրանսպորտային միջոց
- «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ժամը 20.00-ի դրությամբ 125 ավտոմեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
- «Վերջին զանգ». 104 տրանսպորտային միջոց տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք (լուսանկարներ)
- «Վերջին զանգ». Արդեն Ոստիկանություն է տեղափոխվել 13 տրանսպորտային միջոց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները