
Հարցում. Մակրոնի շարժումը կհաղթի Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումը 31 տոկոս ձայներով կհաղթի խորհրդարանական ընտրություններում, վկայում են Ifop ընկերության անցկացրած հարցման արդյունքները։
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, «Հանրապետականները» կստանան 19 տոկոս ձայներ, նախագահի նախկին թեկնածու Մարին Լը Պենի «Ազգային ճակատը»՝ 18 տոկոս ձայներ։ «Չնվածված Ֆրանսիան» ստանա 15, «Սոցիալիստական կուսակցությունը»՝ 7 տոկոս ձայներ։
Խորհրդարանական ընտրույթունները Ֆրանսիայում տեղի կունենան 2 փուլով՝ հունիսի 11-ին և 18-ին։