Իսպանիայի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Մեսիի՝ հարկերից խուսափելու գործով դատավճիռը
Իսպանիայի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի՝ 4.1 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու գործով դատավճիռը։ Վերջինս անցած տարվա հուլիս ամսին Բարսելոնայի դատարանի կողմից դատապարտվել էր 21 ամսվա ազատազրկման: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Համաձայն իսպանական օրենսդրության՝ բռնություն չպարունակող հանցանքի համար 2 տարվանից պակաս ազատազրկման դատապարտվածները ճաղավանդակի հետևում չեն հայտնվում։
Այսպիսով, Մեսիի և նրա հոր համար պատիժը, ամենայն հավանականությամբ, պայմանական բնույթ կկրի։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում