Հովհաննես Սահակյանը նշանակվի Լոռու մարզպետ, Նահապետ Գևորգյանը՝ Արմավիրի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել: Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ առաջիկայում դեռ մի քանի նշանակումներ կլինեն:
«Մասնավորապես հնարավոր է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշանակվի Լոռու մարզպետ՝ փոխարինելով Արթուր Նալբանդյանին, իսկ Արմավիրից ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներն ապահոված Նահապետ Գևորգյանը (Նովո) մարզպետի պաշտոնում կարող է փոխարինել Աշոտ Ղահրամանյանին»,-գրել է «Ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա