«Նաիրիտը» վաճառում է գույքը.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ մայիսի 19-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի աճուրդը մասնակի է կայացել: Արդյունքում, հունիսի 9-ին կկայանա ընկերության կրկնաճուրդը բաց դասական եղանակով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վաճառքի են հանվել սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր՝ վենտիլներ, փականներ, քիմիական նյութեր, տարողություններ և այլն: Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել դեռևս անցած տարի:
Ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա