Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել
Արամ Աթեշյանը հրաժարվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդի պաշտոնից: Հայտնում է «Ակոս» պարբերականը: Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ, հայտարարության մասին պարբերականին հայտնել է հանդիպման մասնակիցներից մեկը: Ակնկալվում է , որ շուտով նաև պաշտոնական հայտարարություն կլինի:
Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: Մարտի 15-ին տեղի է ուենցել պատրիարքական տեղապահի ոընտրություն, որի արդյունքում տեղապահի պածտոնում ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, ով, սակայն, մինչ օրս հնարավորություն չի ստացել զբաղեցնելու իր պաշտոնը:
Թուրքիայի հայ համայնքում Արամ Աթեշյանի դեմ դժգոհություններն ու ցույցերը գնալով սաստկանում էին, համայնքը պահանջում էր պատրիարքական փոխանորդի հրաժարականը:
Հարակից հրապարակումներ`
- Պատրիարքական աթոռն այս պահին ծառայում է Աթեշյանի շահին ու փառքին. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
- Աթեշյանը հարցը միտումնավոր տեղափոխել է ոչ կառուցողական դաշտ. թուրքագետ
- Մոսկվայում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներն անդրադառնալու են հենց Աթեշյանի խնդրին. Հացպանյան
- «Ագոս»-ի սյունակագիր. Աթեշյանի կերպարը նկարագրելու համար մի նոր Հակոբ Պարոնյան է պետք
- Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ պատրիարքի փոխանորդի պաշտոնից
- Թուրքիայի հայազգի պատգամավորները մեղադրում են Աթեշյանին
- Մայր Աթոռ. Տեղապահի ընտրությամբ դադարեցվում են Աթեշյանի լիազորությունները
- «Ակոս». Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը հրավիրվել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
- Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան