ԿԲ ներկայացուցիչը՝ ԵՖԲՖ-ի գլխամասային գրասենյակը Հայաստան տեղափոխելու մասին
Կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից դրական է Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասային գրասենյակի Հայաստան տեղափոխելու որոշումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:
«Այս որոշումը խոսում է այն մասին, որ Հայաստանում ձևավորվել է բարենպաստ միջավայր կապիտալի շուկայի զարգացման համար: Շատ կարևոր է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»- ի նման բրենդի առկայությունը Հայաստանում: Կարծում եմ՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի ակտիվ գորունեությունն է վստահություն ներշնչել միջազգային գործընկերներին, որպեսզի գրասենյակը տեղափոխվի Հայաստան»,- ասաց Մհեր Աբրահամյանը:
Նշենք, որ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի Գործադիր խորհուրդը (Federation of Euro-Asian Stock Exchanges )՝ Եգիպտական բորսայի գործադիր նախագահ, ԵՖԲՖ նախագահ Մոհամեդ Օմրանի գլխավորությամբ, որոշում է կայացրել Թուրքիայում տեղակայված ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ։ Հայաստանը (Երևանի ֆոնդային բորսան, հետագայում «Հայաստանի ֆոդային բորսա» ԲԲԸ, իսկ այնուհետև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ) եղել է Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիայի 12 հիմնադիր բորսաների թվում: 2016թ.-ի նոյեմբերից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հանդիսանում է նաև ԵՖԲՖ գործադիր խորհրդի անդամ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին