«Մենք ունենք բնական առավելություն, հյուրընկալ ենք». համաժողով
«Ներկայումս Հայաստանում զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունը հիմնականում ուղղված է համաշխարհային շուկայում Հայաստանի ճանաչելիության և հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև ծառայությունների որակի ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը», -այսօր «Հայաստանի քարտեզագրումը՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն՝ հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղի» թեմայով համաժողովի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։
Նրա խոսքով՝ զբոսաշրջությունը զգալի դեր ունի տնտեսության զարգացման հարցում և մասնավորապես զգալի դեր ունի համայնքների զարգացման, աղքատության կրճատման հարցերում։
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը կարևորելով պետական-մասնավոր հատվածների համագործակցությունը, նշեց. «Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը կարևոր, երկարաժամկետ ջանք է, որը պահանջում է պետական և մասնավոր հատվածների ներգրավվածությունն ու համագործակցությունը։ ԱՄՆ-ն խրախուսում է պետական և մասնավոր հատվածների միջև նմանատիպ կառուցողական երկխոսությունները։ Երբ մասնավոր հատվածը բարձրաձայնում է իր խնդիրները, իսկ կառավարությունը կենտրոնացնում է իր ուժերը մեկ նպատակի շուրջ, ապա այսպիսի համագործակցությունը հասնում է շոշափելի և փոխշահավետ արդյունքների»։
Համաժողովին ներկա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի խոսքով՝ Հայաստանը հարուստ է զբոսաշրջային ռեսուսրներով և կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար։
Նրա կարծիքով՝ զբոսաշրջության ոլորտի զարգացման հաջողությունը երեք բաղադրիչով է պայմանավորված. առաջինը՝ համագործակցության ապահովումն է, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացումը և երրորդը՝ զբոսաշրջային տաղանդը զարգացնելը «Մենք ունենք բնական առավելություն, հյուրընկալ ենք: Հայաստանը լայնորոն բացել է իր դուռը զբոսաշրջկների և նեդրողների համար և ավելի լայնորեն ենք պատրատ բացել այդ դռնեը»։
Հարակից հրապարակումներ`
- Նպատակ ունենք մինչև տարվա վերջ կրկնապատկել զբոսաշրջիկների քանակը. Զարմինե Զեյթունցյան
- Մենք ունենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու համար. Զարմինե Զեյթունցյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում