Թաթուլ Մանասերյան. Խոշորացման ծրագրի դեմը պետք է առնել
Թույլ, կեղեքված, ենթակա Հայաստան ունենալու ցանկություն ունեն ինչպես միջազգային տարբեր կազմակերպություններ, այնպես էլ տարբեր երկրների ղեկավարներ: Կառավարության կողմից իրականացվող համայնքների խոշորացման ծրագիրն էլ ուղղված է դրան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նա հիշեցրեց օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ 2040 թվականին Հայաստանի բնակչությունն առնվազն չորս միլիոնի հասցնելու մասին, մինչդեռ, ըստ նրա, համայնքների խոշորացման ծրագիրը ճիշտ հակառակին է ուղղված:
«Միայն Խորհրդային տարիներին ու նաև Հայաստանի անկախացման առաջին տարիներին 250 համայնք է ամայացել Հայաստանի Հանրապետությունում: Ես մեկ առ մեկ շրջել եմ այդ համայնքներում, խորհուրդ չեմ տա ձեզ նույնն անել: Դրանք հիմնականում երկրի հարավում են ու հյուսիսում»,-ասաց Մանասերյանը:
Նա համարում է, որ խոշորացման ծրագիրը կարելի էր իրականացնել միմիայն կամավոր սկզբունքով, իսկ հիմա մտավորականությունը, փորձագետները, գյուղացիները, համայնքապետերը, իշխանությունն ու ընդդիմությունը դեմ են ծրագրին:
«Բայց ինչ-որ մարդիկ ուզում են սա անցկացնել: Սրանք դրսից ֆինանսավորվող մարդիկ են, որոնց դեմը պետք է առնել: Կառավարության անդամների մեծ մասն էլ դեմ է ծրագրին: Կան հասարակական կազմակերպություններ, որոնք խժռում են միջոցներ պետական բյուջեից, գնացեք, այդտեղ խնայողություն արեք»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Խոշորացումը համայնքներին կհասցնի «անապատացման». տնտեսագետ
- Դավիթ Լոքյան. Խոշորացումը համայնքներում առաջ է բերել լուրջ փոփոխություններ
- Համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել է ռեսուրսների օպտիմալացման հնարավորություն
- ՄԻՊ իրավական վերլուծությունը՝ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ
- Խոշորացումն արվում է մի քայլ առաջ գնալու եղած իրավիճակից. ԱԺ պատգամավոր
- Ճիշտն ասած, մի քիչ վիրավորական ա. Եզդի գյուղապետը՝ համայնքների խոշորացման մասին
- «Համայնքների խոշորացումից դրանք ոչ ավելի լավ են ապրելու, ոչ էլ լուծվելու են խնդիրները»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին