Աշխարհի լավագույն թանգարանների 10-յակը
The Art Newspaper ամենամյա վարկանիշը հավաքել է տեղեկատվություն 2016 թվականի ամենահայտնի թանգարանների վերաբերյալ: vestifinance.ru կայքը ներկայացրել է աշխարհի լավագույն 10 թանգարանը:
Լուվր
Փարիզում գտնվող թանգարանն ունեցել է 7 400 000 այցելու:
Լուվրը, անկախ որևէ ահաբեկչական հարձակման, նախկինի պես աշխարհում ամենաշատ այցելու ունեցող թանգարանն է:
Լուվրն իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը: Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թ, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք: Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։
Մետրոպոլիտեն
Նյու Յորքում գտնվող թանգարանն ունեցել է 7 006 859 այցելու:
Այս տարվա փետրվարին թանգարանը իր հավաքածուից 375 հազար աշխատանք թվայնացրել է՝ դարձնելով հասանելի բոլորին:
Բրիտանական թանգարան
Լոնդոնում գտնվող թանգարանն ունեցել է 6 420 395 այցելու:
Այն Մեծ Բրիտանիայի պատմահնագիտական գլխավոր թանգարանն է և աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը:
Լոնդոնի Ազգային պատկերասրահ
Ունեցել է 6 262 839 այցելու:
Այսօր թանգարանում պահվում է շուրջ 2,5 հազար կտավ, որոնք թվագրվում են 12-20-րդ դարերով: Պատկերասրահում բոլոր աշխատանքները ցուցադրվում են ժամանակագրական կարգով:
Վատիկանի թանգարան
Ունեցել է 6 066 649 այցելու:
Վատիկանի թանգարանը՝ թանգարանների համալիր է տեղակայված Վատիկանի տարածքում: Հավաքածուն ստեղծել են Հռոմի պապերը և կազմված է դասական վարպետների գեղարվեստական աշխատանքներից՝ ներառյալ Վերածննդի դարաշրջանի: Թանգարանն ունի 54 պատկերասրահ կամ սրահ:
Ժամանակակից արվեստի բրիտանական «Թեյթ» թանգարան
Լոնդոնում գտնվող թանգարանն ունեցել է 5 839 197 այցելու:
Պատկերասրահում պահվում է 1990-ականներից ստեղծված համաշխարհային արվեստի ստեղծագործություններ:
Կայսրական պալատի ազգային թանգարան
Թայվանի մայրաքաղաքն Թայբեյում գտնվող թանգարանն ունեցել է 4 665 725 այցելու:
Թանգարանի հավաքածուն կազմում է 696 373 առարկա, որոնց մեծ մասը նախկինում գտնվել է Ցյանլուն կայսր հավաքածուում: Թանգարանում ցուցադրված է չինական մշակույթի և արվեստի հուշարձանների հրաշալի հավաքածու՝ ներկայացնելով ավելի քան 8000-ամյա քաղաքակրթությունը Չինաստանում՝ նեոլիթի ժամանակաշրջանից մինչև Ցին դինաստիայի կործանումը:
Վաշինգոտնի Ազգային պատկերասրահ
Ունեցել է 4 261 391 այցելու:
Պատկերասրահը ներկայացնում է աշխարհի ամենալավ հավաքածուներից մեկը: Ներկայացված է եվրոպական և ամերիկյան վարպետների գոծեր՝ գեղանկար, քանդակ, գծանկար, լուսանկար, գրաֆիկական աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:
Էրմիտաժ
Ունեցել է 4 119 103 այցելու:
Թագարանի հավաքածուն կազմված է շուրջ 3 միլիոն արվեստի գործից և համաշխարհային մշակույթի հուշարձանից՝ սկսած քարե դարից մինչև մեր օրեր:
Սոֆիա թագուհու արվեստի կենտրոն
Մադրիդում գտնվող արվեստի կենտրոնն ունեցել է 3 646 598 այցելու:
Թանգարանը պատկերացում է տալիս 20-րդ դարի արվեստի զարգացման մասին: Այստեղ կա նաև գրադարան՝ 40 հազար գրքով: