ԱՆ ՔԿՎ-ն՝ «Սասնա ծռերի» անդամ Ա. Լամբարյանի փաստաբանի հայտարարության վերաբերյալ
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից պարզաբանում են ներկայացրել ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հայտարարության վերաբերյալ, որ «մայիսի 23-ի առավոտյան «բյուրոկրատական և արհեստական քաշքշուկների պատճառով» չի կարողացել տեսակցել իր պաշտպանյալին»:
«Ի պատասխան` հայտնում ենք, որ 2017թ. մայիսի 23-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Ա. Պապիկյանն այցելել է քրեակատարողական հիմնարկ Ա. Լամբարյանի հետ հանդիպելու նպատակով: Նրան առաջարկվել է 1-2 րոպե սպասել, մինչ կկտարվեն համապատասխան օրինական ձևակերպումները` բնակելի գոտի մուտք գործելու համար, սակայն Ա. Պապիկյանը հայտարարել է, որ ուշանում է դատական նիստից, և ավելի ուշ կմոտենա:
Ա. Պապիկյանը նույն օրը կրկին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և սահմանված կարգով պահանջվող փաստաթղթերը լրացնելուց հետո տեսակցել է իր պաշտպանյալին»,- նշված է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պարզաբանման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռերի» անդամ Ա. Լամբարյանին դատարան չէին ներկայացրել
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ գնդից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին