Մեծ Բրիտանիան հրաժարվել է ահաբեկչական հարձակման վերաբերյալ տվյալներ փոխանցել ԱՄՆ-ին
Բրիտանական ոստիկանությունն այլևս ԱՄՆ-ի հետ չի կիսվի Մանչեսթրում ահաբեկչական հետազոտության տեղեկատվությամբ,- գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով BBC հեռուստաալիքին։
Մարզադաշտում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո ԶԼՄ-ներում հայտնվել էին տեղի ունեցածի մասին մանրամասներ, իսկ լրագրողները հղում են կատարել ամերիկյան անվտանգության մարմինների աղբյուրներին։ Չորեքշաբթի այս հարցի հետ կապված իր դժգոհությունն է հայտնել Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության ղեկավար Էմբեր Ռադը, ով հայտարարել է, որ բրիտանական ոստիկանությունը ցանկացել է «վերահսկել տեղեկատվության հոսքը»։
BBC-ի տվյալներով՝ Մեծ Մանչեսթերի կոմսության ոստիկանությունը հույս է հայտնել, որ շուտով կկարողանան վերաթարմացնել ԱՄՆ-ի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման պրակտիկան, սակայն այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները «զայրացած են»։
Հեռուստաալիքը նշել է, որ վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարց բարձրացնել տեղեկատվության արտահոսքի մասին։
Մանչեսթրի քաղաքապետ Էնդի Բերնեմն իր հերթին հավակնություններ է հայտնել Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի պարտականությունների հետ կապված։ Բրիտանացի պաշտոնյան ասել է, որ նման արտահոսքը «բացարձակապես անընդունելի» և պետք է անհապաղ վերջ դնել։
Լոնդոնի և Վաշինգթոնի միջև սկանդալը մեկնաբանել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մանչեսթրի ահաբեկչության հարցը Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում երկկողմ հարց է»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մանչեսթրի ահաբեկչությունից հետո կորած աղջկա ծնողները հայտնել են նրա մահվան մասին
- Ոստիկանությունը ձերբակալել է Մանչեսթրի ահաբեկչության գործով ութերորդ կասկածյալին
- Մանչեսթրի ահաբեկչության գործով ձերբակալված կինն ազատ է արձակվել
- Մանչեսթրում ահաբեկչություն իրականացնողի հայրը հայտարարել է որդու անմեղության մասին
- Մանչեսթրի պայթյունից հետո բրիտանական պառլամենտը չեղարկել է բոլոր միջոցառումները
- ԶԼՄ-ները հայտնել են Մանչեսթերի ահաբեկչության կատարողի անունը
- Մանչեսթրում պայթյունի գործով ձերբակալված կա
- Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Մանչեսթրում զոհվածների
- Մանչեստրում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 19 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում