Կառավարության այս կազմին հնարավորություն է տրվում շարունակել աշխատանքները. ՀՀԿ խոսնակ
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է կառավարության ձևավորման հարցը: Ինչպես ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, կուսակցությունը որոշել է առանց էական փոփոխությունների կառավարության այս կազմին՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հնարավորություն տալ շարունակել աշխատանքները:
«Մենք ընդհանուր առամամբ այս փուլում դրական ենք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի աշխատանքները»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Նրա խոսքերով՝ կառավարության կազմում կլինի մեկ փոփոխություն. կուսակցությունն առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակել Դավիթ Հարությունյանին: «Մնացած նախարարները կշարունակեն իրենց աշխատանքները կառավարությունում»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Հարությունյանն արդեն նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին