Հասարակություն 12:00 25/05/2017 Աշխարհում

Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցած ծեծկռտուքից տուժել է ապրիլյանի հերոսի հարազատը

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև տուժածների թվում էր նաև ապրիլյան պատերազմում դաժան սպանված Քյարամ Սլոյանի հարազատը՝ ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, ով ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել:

«Լավանում եմ, մի քիչ դժվար է, սովոր չեմ, բայց լավանում եմ», - «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Հայաստանում ծնված, ԱՄՆ-ի եզդի համայնքի գործիչ Լյուսի Ուսոյանը, ով  համաձայնվել է պատմել Էրդողանի այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի և դրան նախորդած բոլոր մանրամասները:

«Ցույցը սկսվեց Սպիտակ տան առջև, քանի որ մենք մտահոգված էինք Էրդողանի այցով Սպիտակ տուն՝ կարծելով, որ ժողովրդավարությունը չհարգող անձը չպետք է իրավունք ունենա հյուրընկալվել Սպիտակ տանը, որը ժողովրդավարության խորհրդանիշն է»,- ասել է նա:

Սպիտակ տան առջև ցույցի անվտանգությունն ապահովում էին բազմաթիվ ոստիկաններ և հատուկ ջոկատայիններ.

«Մենք կարող էինք անվտանգ բարձրաձայնել մեր պահանջները Սպիտակ տան առջև և բնականաբար որևիցե կերպ չէինք սադրում»,- նշել  է Լյուսի Ուսոյանը :

ԱՄՆ-ի հայ, քուրդ և եզդի համայնքների կողմից կազմակերպված Սպիտակ տան առջևի ցույցի ընթացքում գրանցվել էր ընդամենը մեկ չնչին միջադեպ, երբ ներկա Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցները փորձեցին խլել քուրդ ցուցարարներից մեկի ցուցապաստառը, որից հետո իրավապահները բողոքարարների միջև բաժանարար գիծ ստեղծեցին: Սպիտակ տան առջևից Էրդողանի այցի դեմ բողոքողները երթով շարժվեցին դեպի թուրքիայի դեսպանի նստավայր, որտեղ արդեն հավաքվել էր Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների մի խումբ. «Մի քանի րոպե բողոքը խաղաղ էր ընթանում, սակայն, լինելով առաջնագծում, ես տեսա, որ Էրդողանի կողմնակիցների խմբին միացավ մեկ այլ խումբ: Այդ մարդիկ բացարձակապես այլ կերպ էին հագնված՝ խակի գույնի վերնաշապիկներով, վարժված, թիկնեղ, արեւային ակնոցներով եւ զինվորական կոշիկներով»:

Լյուսի Ուսոյանի խոսքով, այդ մարդիկ վազեցին Թուրքիայի նախագահի դեմ ցուցարարների ուղղությամբ և սկսեցին հարվածել:

Տեսագրության վրա երևում է՝ ինչպես են մի քանի տղամարդ հարվածում են գետնին ընկած կարմիր վարտիքով Լյուսիին: 

«Հանկարծ ես գետնին հայտնվեցի, չգիտակցելով նույնիսկ, թե ինչպես են ինձ վայր նետել, և հաջորդ բանը որ հիշում եմ՝ ինչպես է ինչ-որ մեկն անընդհատ հարվածում գլխիս: Մի միտք էր այդ պահին գլխումս՝ չէ ՞ որ ես նույնիսկ չեմ էլ պաշտպանվում, ինչո՞ւ են ինձ հարվածում: Այնուհետև գիտակցությունս կորցրեցի, իսկ երբ բացեցի աչքերս, զգացի, որ գետնին եմ: Արամ Համբարյանն ինձ օգնեց ոտքի կանգնել, և ես տեսա, որ մեր ցույցի մասնակիցներից շատերը վիրավորված են, արյունոտ, մի բան, որ ինձ ցնցեց, քանի որ ես նման բռնության պատրաստ չէի»,- պատմել է նա:

Հարվածներից Լյուսի Ուսոյանը տրավմատիկ ուղեղի վնասվածք է ստացել, որի ապաքինման համար 6-8 շաբաթ կպահանջվի: Սակայն, ամեն ինչ կարող էր էլ ավելի վատ ավարտվել, եթե տեղում չլինեին Վաշինգտոնի մի քանի ոստիկաններ. «Նրանք փոքր խմբով փորձում էին պաշտպանել մեզ, տեսագրության վրա երևում է, ինչպես է ոստիկանը փորձում քաշել ինձ հարվածող մարդկանց»:

Ուսոյանի խոսքով, ցուցարարները որևէ կերպ չեն փորձել սադրել Էրդողանի կողմնակիցներին, այլ խաղաղ իրենց բողոքն ու Էրդողանի քննադատությունն էին բարձրաձայնում փողոցի հակառակ կողմում. «Մի գուցե, նրանք սովոր չեն քննադատության, դա կարող է լինել պատճառ: Սակայն, մենք ապրում ենք ժողովրդավար ժամանակաշրջանում, սա 21-րդ դարն է և անհրաժեշտ է հանդուրժող լինել կամ էլ հաշվի առնել, թե ինչու են մարդիկ բողոքում»:

Շատերի նման, Լյուսին տեղի ունեցածն անընդունելի է համարում. «Մեր համոզմամբ, ոչ մի կառավարություն, ոչ միայն թուրքականը, չունի իրավունք գալ այս երկիր, ծեծի ենթարկել Ամերիկայի քաղաքացիների, եւ անպատասխան մնալ»:

Էրդողանի դեմ բողոքի ցույցի Ուսոյանը դուրս էր եկել պահանջելու եզդիների իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության ճանաչում:

«Հայաստանն այն պետությունն է, որտեղ ես ծնվել եմ եւ որը մեկ դարից ավելի բազմաթիվ եզդիների հայրենիքն է դարձել»,- ասել է Լ.Ուսոյանը:

Լյուսի Ուսոյանը երեք տարեկան է եղել, երբ ծնողների հետ հեռացել է Հայաստանից, սակայն Հայաստանում են նրա բազմաթիվ բարեկամներ, որոնցից մեկն էր նաև քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանը.

«Մենք, բոլոր հայաստանցիներս, պետք է ոտքի կանգնենք հանուն իրավունքի, արդարություն և Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջենք»,- ասել է նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}