Բռնցքամարտիկները հավաք են անցկացնում Լեհաստանում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Լեհաստան, որտեղ Կելցե քաղաքում համատեղ ուսումնամարզական հավաք և ընկերական մենամարտեր կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ: ՀԱՕԿ-ի փոխանցամբ, այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Թիմի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Լեհաստանում կմարզվեն Վահե Բադալյանը (52 կգ քաշային), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Յուրա Դարաբյանն ու Արման Դարչինյանը (երկուսն էլ 75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Ուսումնամարզական հավաքը կշարունակվի մինչև մայիսի 28-ը: