Ինչի՞ ենք հասել այս վիճակին. վարչապետը՝ Արտեմ Ասատրյանին
Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ որոշման ընդունումը խիստ անհրաժեշտ է, որպեսզի լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման և տեղադրման ծառայությունների ձեռքբերումը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով հաշմանդամներին մատուցվող ծառայությունները ժամանակին և անհրաժեշտ ծավալներով իրականացվեն։
Նրա խոսքերով՝ 2016 թվականի դեկտեմբեր ամսին կազմակերպվել են պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման, հաշմանդամների սայլակների և լսողական սարքերի գնման ընթացակարգեր։ Սակայն գնման ընթացակարգի գնահատման արդյունքները մինչև անգործության ժամկետ սահմանելը բողոքարկվել են մասնակիցներից մեկի կողմից, ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդը բողոքը մերժել է, որից հետո սահմանվել է անգործության ժամկետ: Սակայն ներկայացվել է ևս մեկ բողոք:
«Չկա վստահություն, որ բողոքարկումներ նորից չեն լինի: Դրա համար առաջարկում ենք թույլատրել գոնե ամենակարևոր չափաքանակի մասով գնումը կազմակերպել, մինչև վերջնական որոշման ընդունումը»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
«Ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք վերլուծել եք, և կառավարության կողմից բոլոր գործառույթները ժամանակին պատշաճ կազմակերպվել են»,- հարցրեց վարչապետը, ինչին նախարարը դրական պատասխանեց:
«Այդ դեպքում ինչի՞ ենք հասել այս վիճակին, եթե ամեն տարի նման պատկեր լինի, ապա մի աղբյուրից պիտի գնվեն այդ բոլոր անհրաժեշտ միջոցները»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ բողոքարկումների ընթացակարգ է գնացել մասնակիցների կողմից 51 չափաբաժնի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին