
Արարատի գագաթին չինացի գիտնականները գտել են Նոյան տապանի բեկորներ
Չինաստանի գիտնականները հայտարարել են սենսացիոն բացահայտման մասին: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նրանք պնդում են, որ Արարատ լեռան գագաթին՝ ձյան շերտի և հրաբխային կազմավորումների տակ հայտնաբերել են փայտի կտոր, որը լեգենդար Նոյան տապանի բեկորներից է: Բեկորի լայնությունը 20 սանտիմետր է, ունի յուրահատուկ ամրացում:
Փորձագետները ենթադրում են, որ գտածոն վերաբերում է մոտ մ.թ.ա 4800 թվականին: Հատկանշական է, որ այդ վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կա սառցեդաշտ, որի մակերեսին գտնվել են սառած այլ բեկորներ:
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր Նոյան տապանի բեկորների հայտնաբերման մասին. 2010 թ. դրանք «գտել» էին նույնպես Արարատ լեռան գագաթին, 2006-ին ամերիկացիները հայտարարել էին, որ հայտնաբերել են Նոյան տապանի բեկորներ Էվերեստի գագաթին:
Թերևս ամենահետաքրքիրը վերջին պնդումն է. «Բայց ամեն անգամ փայտի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո պարզվում է, որ այդ բեկորները որևէ կապ չունեն Նոյան տապանի հետ»: Սա թույլ է տալիս ենթադրել, որ տապանի «իրական չափորոշիչները» հայտնի են:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան