
Հենրիխ Մխիթարյանը մրցանակը նվիրել է բոլոր հայերին
«Այնքան, այնքան ուրախ եմ մեր այսօրվա հաղթանակի առիթով: Ես նվիրում եմ այս մրցանակը իմ ընտանիքին, Մանչեսթրին և բոլոր հայերին»,-Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում հոլանդական «Այաքս»-ին հաղթելուց և Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում Ստոկհոլմում հանդիպել էին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Կարմիր սատանաները հաղթանակ տարան 0:2 հաշվով: Գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում է Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը։ Նա խաղադաշտ դուրս էր եկել Հայաստանի դրոշով։