Ալիկ Սարգսյանը շրջում է տպավորիչ մեքենայով. «Հրապարակ»
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնը թողնելուց հետո շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով։ Toyota Land Cruiser 200-ը շքեղ ու աժդահա ամենագնաց է, համարներն էլ՝ 888 II 88: Այս տառերը՝ II, օգտագործվում են միայն ոստիկանության մեքենաների վրա, բայց ոչ II 88 սերիայով։ Սա հատուկ Սերգեյիչի համար թողարկված համարանիշ է, որ և՛ գոլդ լինի, և՛ ոստիկանական. գրել է «Հրապարակ»-ը:
«Դեռևս 20 տարի առաջ էս ավանդույթը կար, բոլոր թոշակառու գեներալներին ոստիկանական մեկ հատ համարանիշ են հատկացնում՝ ցմահ։ Առաջ եղել է ՈՍ սերիայով, հիմա՝ II»,- բացատրեց Ալիկ Սարգսյանը։
Իսկ 8-երի կոմբինացիան Դո՞ւք եք ընտրել։ «Դե, հիմա, էդ 8-երը․․․ չգիտեմ, ընտրել են, էդ են դրել»։ Այսինքն՝ Ձե՞ր ճաշակը չէ։ «Չէ, ես տենց հատուկ մոլուցք չունեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա