ԱԺ անցած ուժերը թող չմեծամտանան, չանցածներն էլ չտխրեն. Րաֆֆի Հովհաննիսյան
ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած ուժերը թող չմեծամտանան, չանցածներն էլ չտխրեն։ Լրագրողների հետ այսօր կայացած զրույցի ժամանակ նման հորդոր հնչեցրեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ունենք դե ֆակտո հերթական իրավիճակ։ Եթե «ՕՐՕ» միավորումը լիներ 2013-ի նախօրեին, կունենայինք այլ իրավիճակ։ Եթե ՀՀ շարքային քաղաքացու կողքին կանգնած լինեին մի քանի պետական պաշտոնյաներ, սփյուռքի գործարարներ, մենք կունենայինք գրանցված հաղթանակ։ Մենք, գոնե «Ժառանգության» ներսում շարունակում ենք ընդդիմադիր լինել այս իշխանությանն ու կոալիցիային։ Իհարկե, ցավալի է, որ մենք բավարար աշխատանք չտարանք, «ՕՐՕ» դաշինքը շատ ուշ կայացավ»,- ասաց քաղաքական գործիչը։
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև շնորհավորեց խորհրդարան անցած բոլոր ուժերին, իր իսկ խոսքերով անգամ նրանց, ովքեր ԱԺ անցել են «թեկուզ կեղծիքի բերմամբ»։
Անդրադառնալով ՀՀ կառավարության գործելաոճին՝ քաղաքական գործիչը նշեց՝ եթե վարչապետ Կարեն Կարապետյանը խիզախություն ունենա իրերը կոչել իրենց անուններով, ամեն ինչ այլ կինի։ «Չեմ բացառում, որ նա երբևէ կանցնի այդ Ռուբիկոնը ասի, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են։ Չի բացառվում, որ դրանից հետո իր հարազատ կուսակցությունը ներքուստ վերափոխվի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին