ԱԺ առաջին նիստում ՀՀ նախագահը հանդես եկավ երկարաժամկետ ռազմավարական ծրագրով. ՀՀԿ խոսնակ
Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայեցակարգային ելույթով: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նախագահը ոչ թե խոսեց հնգամյա ծրագրերի մասին, ինչպես սովորաբար լինում է ընտրությունից ընտրություն, այլ հանդես եկավ ավելի երկարաժամկետ ռազմավարական ծրագրով` մինչև 2040 թվականը»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Նրա խոսքերով՝ դա միջազգային կայացած հասարակություններում ընդունված պրակտիկա է: «Ես կարծում եմ, որ մենք կայացած պետություն ենք և պետք է կարողանանք երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր դնել: Սա շատ կարևոր է»,- ընդգեց Էդուարդ Շարմազանովը