Նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Մասնավորապես, Էդուարդ Նալբանդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի, Վահան Մարտիրոսյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Աշոտ Մանուկյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության նախարար, Սուրեն Կարայանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:
Այս պահին նշանակված չեն աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, բնապահպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության, տարածքային կառավարման նախարարները։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը վերանշանակվեց պաշտպանության նախարարի պաշտոնում
- Դավիթ Հարությունյանը՝ ՀՀ արդարադատության նախարար
- Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ
- Վարդան Արամյանը նշանակվեց ֆինանսների նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին