«Ավրորա». Նոր ուսումնասիրությունը բացահայտում է համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացումը
Նվազող կարեկցանքը, առաջնորդության պակասը և փոփոխություններ բերելու հանդեպ թերահավատությունը հումանիտար աջակցության նվազման հիմնական պատճառներն են Հոռետեսությունը կարող է հաղթահարվել երիտասարդ սերնդի՝ հումանիտար գործունեության անցնելու միջոցով:
Այսօր հրապարակվել են 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի նոր միջազգային հետազոտության արդյունքները: Ըստ հետազոտության՝ հումանիտար գործունեությունն անկման փուլում է, և փախստականների ճգնաժամի հաղաթահարման ուղղությամբ միջազգային առաջնորդների ու նրանց գործադրած ջանքերի հանդեպ առկա է լայն անվստահություն:
Հանրային կարծիքի հետազոտությանը մասնակցել է 6500 հոգի՝ 12 երկրից: Արդյունքները փաստում են, որ հարցվածների ընդմաենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում: Արդեն երկրորդ տարին է, ինչ ահաբեկչությունը նշվում է որպես առաջնային հումանիտար խնդիր: Այս տարի նման կարծիք է հայտնել հարցվածների 63 տոկոսը: Դրան հետևում են հարուստների և աղքատների միջև խորացող անջրպետը, սովը, կլիմայական փոփոխությունները և պարտադրված միգրացիան:
Ամենամյա հանրային կարծիքի ուսումնասիրությունը չափում է մարդասիրական խնդիրների հանդեպ վերաբերմունքը ողջ աշխարհում, հումանիտար միջամտության արդյունավետությունը, ինչպես նաև այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։
2017թ. ինդեքսի դրական կողմն այն է, որ երիտասարդությունը, ի տարբերություն ավագ սերնդի, առավել բաց է ընդունում և աջակցում փախստականներին՝ ցանկություն հայտնելով ներգրավվել հումանիտար գործունեության մեջ:
«Մարդասիրական գործունեության հանդեպ անտարբերությունն այսօր ավելի էական է դարձնում բոլոր ոլորտներում ներգրավման անհրաժեշտությունը,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Նրա խոսքով, այնուամենայնիվ, այս բացասական երևույթին հակակշռում է հումանիտար գործունեության և փախստականների ճգնաժամում անհատական ազդեցություն ունենալու՝ երիտասարդների դրական վերաբերմունքը:
«Բոլորս պետք է կրթենք և ոգեշնչենք երիտասարդներին ողջ աշխարհում, որպեսզի նրանք ոչ միայն հասկանան արդյունավետ ազդեցության կարողությունը, այլև ոգեշնչվեն ու գործեն»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա»-ն համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ
- «Ավրորա 2016»-ի հաղթողը Արցախում է. «Արցախպրես»
- «Ավրորայի» հերոսները՝ PicsArt հավելվածում
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
- «Ավրորա»-ի մրցանակակրի անունը հայտնի կդառնա մայիսի 28-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին