Իսպանիայի պաշտպանության նախարարը վստահեցրել է՝ Կատալոնիայում հանրաքվե չի անցկացվի
Կատալոնիայում Իսպանիայից անկախանալու վերաբերյալ հանրաքվե չի անցկացվի, և նրանք, ովքեր կհամարձակվեն քվեարկություն անցկացնել, պատասխան կտան դրա համար,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է Իսպանիայի պատշպանության նախարար Մարիա Դոլորես դե Կոսպեդալը COPE ռադիոկայանի հետ հարցազրույցում:
«Սպառնալիքին ի պատասխան՝ պետք է զգույշ գործել, ամենից առաջ՝ մեծ խելքով, բայց նաև մեծ վճռականությամբ: Պետության ձեռքում կան բոլոր անհրաժեշտ գործիքները, դրանք անհրաժեշտ կլինի գործարկել հանրաքվեի անցկացումը կանխելու համար, քանի որ դա հարձակում է մեր սահմանադրական մոդելի և օրենքների վրա»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունը թույլ չի տա սպառնալիքի փորձեր անել:
Նախարարը վստահեցրել է, որ Կատալոնիայում նույնիսկ քվեարկություն 2014 թվականի նոյեմբերին անցկացված քվերակության նման քվեարկություն չի լինի, երբ ինքնավար համայնքի իշխանություններն անցկացրել են, այսպես կոչված, «անկախության մասին հարցում. « Կարող եմ ասել, որ նման բան չի կրկնվի: Մենք կանենք այն, ինչ պետք է անենք: Ես դա հստակ եմ ասում»։
Հարակից հրապարակումներ`
- Կատալոնիայի անկախության հանրաքվեի հնարավոր ամսաթիվը հայտնի է
- Իսպանիայում Կատալոնիայի անկախության վերաբերյալ հանրաքվեին դեմ են
- Կատալոնիային չեն հետաքրքրում Իսպանիայի իշխանությունների պլանները
- Մադրիդը վիճարկել է Կատալոնիայի անկախության բանաձևը
- Կատալոնիայի խորհրդարանին թույլատրվել է քվեարկել անկախության համար
- Իսպանիայից անկախանալու կողմնակիցները հաղթել են Կատալոնիայի ընտրություններում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան