ԼՂՀ-ում ստատուս քվոն չի կարող շարունակվել. ԵԽ պատգամավոր
Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Դեյվիդ Մաքալիստերը շատ ոգևորված է Հայաստանի և ԵՄ-ի նոր համաձայնագրի կնքմամբ: Նա համոզված է՝ փաստաթուղթը զարգացման նոր հնարավորություններ կբացի: Այս մասին եվրոպացի գործիչն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Դեյվիդ Մաքալիստերը շեշտեց՝ Հայաստանը բավական հավակնոտ համաձայնագիր է ստորագրում ԵՄ-ի հետ, և սա վկայում է այն մասին, որ միասնական լուծումներ գտնելը շատ կարևոր է:
«ԵՄ-ն Հայաստանի գործընկերն է: Եվրոպական խորհրդարանը անհամբեր սպասում է Հայաստանի հետ շփումներին: Մենք կարծում ենք, որ մեր ապագա համագործակցության հիմքում պետք է դրված լինեն միասնական արժեքներն ու մարդու իրավուքների գերակայությունը»,- ասաց նա:
Եվրոպացի գործչի խոսքով, ՀՀ նոր կառավարությունը նոր պարտավորությունների շրջանակներում պետք է հաղթահարի բազմաթիվ խնդիրներ՝ սկսելով դատաիրավական համակարգի բարեփոխումներից, ավարտելով կոռուպցիայի դեմ պայքարով և մարդու իրավունքների պաշտպանությամբ:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը, որտեղ հրադադարի ռեժիմի առաջին խախտող մատնանշվում է Ադրբեջանը, բանախոսը պատասխանեց՝ եվրոպական բոլոր կառույցները միակարծիք են, որ ԼՂՀ-ում ստատուս քվոն չի կարող շարունակվել, սակայն այս հակամարտությունը չունի ռազմական լուծում:
«Անհրաժեշտ է վաղաժամ հանգուցալուծում՝ միջազգային նորմերի շրջանակներում: ԵՄ-ն քաջալերում է կողմերին՝ վերսկսելու բանակցությունները՝ առանց նախապայմանների»,- ասաց Դեյվիդ Մաքալիստերը:
Անդրադառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման թեմային՝ եվրոպական գործիչն ափսոսանք հայտնեց, որ գրասենյակի լիազորությունների ժամկետների երկարաձգման շուրջ համաձայնություն չեղավ:
Հանդիպմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նկատեց՝ պետք է հուսալ, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը Բրյուսելում կստորագրվի այս տարվա նոյեմբեր ամսին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան