«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները Եվրոպայի լիգայում հաղթելու համար կստանան 38 միլիոն ֆունտ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները Եվրոպայի լիգայում հաղթելու համար ակումբից կստանան ընդհանուր առմամբ 38 միլիոն ֆունտ: ՏԱՍՍ-ը, հղում անելով The Times-ին, գրում է, որ ակումբում վճարումների ոչ ստանդարտ քաղաքականության պայմանների համաձայն, գլխավոր եվրագավաթային մրցաշարում հայտնվելու շնորհիվ ֆուտբոլիստները, որոնք վաստակում են շաբաթը 20 հազար ֆունտ, կստանան 25 տոկոս հավելում:
Ասպիսով, «Մանչեսթերի» ֆուտբոլիստները կստանան 38 միլիոն ֆունտ (ավելի քան 43 միլիոն եվրո) պարգևավճար: Նաև կստանան 1 միլիոն ֆունտ՝ ՈւԵՖԱ-ի կողմից:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում Ստոկհոլմում հանդիպել էին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Կարմիր սատանաները հաղթանակ տարան 0:2 հաշվով: Գոլի հեղինակներ են դարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և Պոլ Պոգբան:
Հարակից հրապարակումներ`
- Էմոցիոնալ Ստոկհոլմ
- Հենրիխ Մխիթարյանը մրցանակը նվիրել է բոլոր հայերին
- Մխիթարյանի գոլն օգնեց թիմին նվաճել գավաթը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում