Այս մրցանակաբաշխության արդյունքում հայ ժողովրդի սերը տարածվեց. Մարգարիտ Բարանկիցե
«Այսօր, երբ աշխարհում կարծես աճել է անտարբերությունը, հուսով ենք, որ մեր շարժումը մարդկանց` ինչ-որ բան փոխելու ուժ և վստահություն կհաղորդի», - այս մասին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակից հյուրերի հետ հանդիպմանը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ 2016 թ. մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ներկայացնելով իր ապրումները, ասել է, որ անցած տարվանից` «Ավրորա» մրցանակաբաշխությունից ի վեր հասկացել է, որ սերը կարող է հաղթանակել ամենուրեք:
«Այս մրցանակաբաշխության արդյունքում հայ ժողովրդի սերը տարածվեց` օգնություն հասցնելով Բրազիլիայի, Կոնգոյի, Բուրունդիի և Եթովպիայի երեխաներին: Հայ ժողովուրդն էլ դժվարին պահեր է ունեցել, բայց այսօր կանգուն է շնորհիվ իր նվիրյալ զավակների: Մենք խոստանում ենք անցնել նրանց ճանապարհով և շնորհակալ ենք` մեզ այդ հնարավորությունն ընձեռելու համար»,- նշել է Բարանկիցեն:
Նորին Սրբությունն ընդգծել է նաև, որ այս նախաձեռնությունը հայ ժողովրդի երախտագիտության զգացումի արտահայտումն է աշխարհին, այն բոլոր բարեսեր անձանց, ովքեր հայոց կյանքի ողբերգական պահին հայ ժողովրդի կողքին են եղել, աջակցել ու փրկել նրա զավակներին:
«Լինելով ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` մենք կարևորում ենք այս մրցանակաբաշխության հաստատումը` այսօր սրտակից լինելու այն ազգերին ու ժողովուրդներին, ովքեր ցավի ու տառապանքի կրողներ են: Շնորհիվ իր սիրո և հավատքի` մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և վերագտնել իր կյանքը: Եվ մեր պատմությունը կարող է հույսի աղբյուր լինել բոլոր այն ազգերի համար, ովքեր տառապանքի, մահվան ճանապարհն են անցնում այսօր», - ընդգծել է Հայոց Հայրապետը:
Լուսանկարները՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա». Նոր ուսումնասիրությունը բացահայտում է համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացումը
- «Ավրորա»-ն համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ
- «Ավրորա 2016»-ի հաղթողը Արցախում է. «Արցախպրես»
- «Ավրորայի» հերոսները՝ PicsArt հավելվածում
- «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողն է 7-ամյա Արփի Ղազարյանը
- «Ավրորայի» մրցանակի համար դիտարկվում է միայն ապրող մարդկանց թեկնածությունը. Ռուբեն Վարդանյան
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին