Մխիթարյանի գոլն օգնեց թիմին նվաճել գավաթը
Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում Ստոկհոլմում հանդիպեցին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Կարմիր սատանաները հաղթանակ տարան 0:2 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որ մասնակցում է Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը։ Նա խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշով։
Առաջին գոլի հեղինակը Պոլ Պոգբանն էր։ Խաղի մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին «Մանչեսթեր արենա» ստադիոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան