«Հայֆիլմ»-ը, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ մասնավորեցման ծրագրում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որի համաձայն՝ նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:
Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշոտնակատար Արման Սահակյանը, սեփականաշնորհման են ներկայացվել մի քանի խոշոր ընկերություններ:
Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը և այլն:
Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին