
Էմոցիոնալ Ստոկհոլմ
The Sun պարբերականը հրապարակել է լուսանկարների շարք Ստոկհոլմում երեկ կեսգիշերին մոտ ֆուտբոլային հանդիպման ընթացքից ու ավարտից: Վերնագրում նա նշում է, որ հանդիպման ընթացքում գոլի հեղինակներ են դարձել Պոգբան ու Մխիթարյանը: Լուսանկարներում ֆուտբոլիստներն են, հանդիստատեսի արձագանքը, Մոուրինյոն` օդում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում Ստոկհոլմում կայացած հոլանդական «Այաքս»-ի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով: Առաջին անգամ պատմության մեջ անգլիական այս ակումբը դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր: