Հեպատիտ C-ի բուժումը Հայաստանում հունիսի 1-ից կիրականացվի պետպատվերի շրջանակներում
2015 թվականից հետո լուրջ համաճարակային վիճակ Հայաստանում չի գրանցվել: Որևէ նախադրյալ չկա, որ կանխատեսենք այս կամ այն հիվանդության սրացում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Բանախոսը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հունիսի 1-ից կսկսի անվճար հիմունքներով դեղորայք տրամադրել հեպատիտ C –ով հիվանդ մոտ 1000 հիվանդի:
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, հեպատիտ C-ի բուժումը բավական լուրջ խնդիր է: Խնդիր է այն առումով, որ դեղամիջոցները շատ թանկ են՝ հաճախ մի քանի հազար դոլարի հասնող: Հայաստանը չէր կարողանում այդ հիվանդությունը ներգրավել պետպատվերով բուժվող հիվանդությունների ցանկում: Այսօր դա հնարավոր է»,- նշեց Արա Ասոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում հեպատիտ C-ով վարակվածների թիվը տատնվում է ազգաբնակչության միջինը 3-4 տոկոսի սահմաններում, Երևանում կա 4-5 հազար հիվանդ:
Բժիշկը հիշեցրեց, որ մոտեցող ամառային սեզոնին զուգահեռ՝ մեծանում է հատկապես աղիքային վարակների հավանականությունը, սակայն այս պահի դրությամբ նման նախադրյալներ չկան:
«Ինչ վերաբերում է ջրծաղիկին, ապա վերջին 7-8 տարում մենք բավական բարձր հիվանդացություն ունենք: Այն փոխել է իր սեզոնայնությունը, անցել է բոլոր սեզոնների վրայով և ավելի ագրեսիվ դարձել»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ վտանգավոր դրություն չկա նաև սուր-շնչական հիվանդությունների մասով:
Արա Ասոյանն ընդգծեց, որ Եվրոպայում այս տարի գրանցվել է կարմրուկի մի քանի հարյուր դեպք, ինչն էլ պետք է սթափ պահի ազգաբնակչությանը՝ միգրացիոն հոսքերի արդյունքում հիվանդության հարուցիչը Հայաստան չբերելու նկատառումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան