«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել են Նասդաք Օէմէքս Արմենիայում
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ -ի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Հայտնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայից:
Ընկերության պարտատոմսերի նշված թողարկումը ներառում է 60,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMCOVSB22ER9) բորսայում կշրջանառվեն COVSB2 բորսայական հապավմամբ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ -ի մասին
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ընկերություն է և մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին` վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:
Բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80,94 տոկոս), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը» (14.06% ) և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):
31.03.2017թ. դրությամբ, «Կոնվերս Բանկի» ակտիվները կազմում են 203,281,106 հազար դրամ, պարտավորությունները՝ 170,223,811 հազար դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 33,057,295 հազար դրամ է:
Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.conversebank.am:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: