Մշակվելու են պոլիէթիլենայինից թղթային փաթեթավորման եղանակի անցնելու մեխանիզմներ
«Մաքուր Հայաստան» նախաձեռնությունը ենթադրում է բավականին լայնամասշտաբ, մեծ ընդգրկում ունեցող ծրագիր: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» նախաձեռնության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:
Նա նշեց, որ նախաձեռնության մեջ ընդգրկված միջոցառումները բաժանվում են երկու խմբի՝ օպերատիվ, այսօրեական քայլեր, որոնք պետք է իրականացվեն, և որոշակի գործընթացներ, որոնք պետք է ապահովեն հասած արդյունքի շարունակականությունը, այսինքն՝ բերեն աղբահանության, սանիտարական մաքրման գործընթացի արդյունավետության բարձրացում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, ավելի շատ տարածքների և սուբյեկտների ընդգրկում, մյուս կողմից աշխատանք նաև բնակչության հետ, որպեսզի որոշակի ինքնակազմակերպվածության, որոշակի վարքագիծ որդեգրի, դրանով իսկ օժանդակի Հայաստանը մաքուր պահելու հանրային նշանակություն ունեցող համաժողովրդական խնդրին:
«Մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակն այս օպերատիվ խնդիրների մի կարևոր հանգրվանն է: Մենք արդեն աշխատում ենք մեկ ամիս բոլոր համայնքներում, մարզերում: Մարզերում այսօր հանձնաժողովների նիստեր տեղի կունենան, վերջնականապես կճշտեն իրենց անելիքները»,- ասաց Վ. Տերտերյանը:
Խոսելով նախատեսվող քայլերի մասին, նա նշեց, որ մշակելու են պոլիէթիլենային փաթեթավորման եղանակից աստիճանաբար թղթային փաթեթավորման եղանակի անցնելու մեխանիզմներ, վարչական իրավախախտումների ամբողջ համակարգը պետք է փոխել:
«Մենք պետք է մեր հանրությանը բացատրենք, համոզենք, ներկայացնենք որոշակի վարքագիծ. մեքենայից նետում են ծխախոտ, ծխախոտի տուփ, շիշ, տոպրակով կենցաղային աղբ: Քամին տարածում է, արդյունքում ունենում ենք խայտառակ իրավիճակ: Մյուս կողմից, իհարկե, ունենք անբարեկարգ աղբավայրեր, քամին ավելի մեծ ծավալով աղբ կարող է տեղափոխել ու տարածել:
Բայց չպետք է ման գալ մի մեղավոր, կենտրոնանալ նրա վրա, այլ պետք է ամբողջ համակարգով միասին հայտնաբերենք թույլ կողմերը, շտկենք: Նաև մյուս կողմից պետք է խստացնել տուգանքները, գործնական դարձնենք վարչարարությունը, խախտողը պետք է պատժվի, պատժվի խիստ: Մյուս կողմից մարդու համար ձևավորենք աղբամանների խիտ ցանց, հասանելի աղբահանություն: Աշխատանքների կոմպլեքս է, որ մենք պետք է իրականացնենք»,- ասաց Վաչե Տերտերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը