Մանչեսթրի ահաբեկիչը հարձակումը ծրագրել է մեկ տարվա ընթացքում
Մանչեսթեր քաղաքում ահաբեկչություն իրականացրած Սալման Աբեդին հարձակումը ծրագրել էր մեկ տարվա ընթացքում, Times-ին հղում անելով գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Հրատարակության տվյալներով, Աբեդին մեկ տարի առաջ բանկային հաշիվ էր բացել, սակայն այն օգտագործել էր միայն ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներ գնելու համար:
Կասկածներից խուսափելու համար, նա ապրիլի կեսերին մեկնել էր Լիբիա։ Նաև երկու անգամ եղել է Մանչեսթրի մոտակայքի խանութներում, որտեղ հնարավոր է գնել այն ամենն, ինչ հարկավոր է սեփական ձեռքերով ռումբ պատրաստելու համար։
Վերադառնալով Լիբիայից, մինչ հարձակումն իրականացնելը, նա բնակարան է վարձակալել Մանչեսթրի կենտրոնում, որտեղ էլ հավաքել է պայթուցիկ սարքը։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա»-ում, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 72 մարդ, որոնցից 23-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Հարակից հրապարակումներ`
- Մանչեսթերում ահաբեկչություն իրականացնողը, հնարավոր է, ինքնուրույն է պատրաստել ռումբը
- Մեծ Բրիտանիան հրաժարվել է ահաբեկչական հարձակման վերաբերյալ տվյալներ փոխանցել ԱՄՆ-ին
- Մանչեսթրի ահաբեկչությունից հետո կորած աղջկա ծնողները հայտնել են նրա մահվան մասին
- Ոստիկանությունը ձերբակալել է Մանչեսթրի ահաբեկչության գործով ութերորդ կասկածյալին
- Մանչեսթրի ահաբեկչության գործով ձերբակալված կինն ազատ է արձակվել
- Մանչեսթրում ահաբեկչություն իրականացնողի հայրը հայտարարել է որդու անմեղության մասին
- Մանչեսթրի պայթյունից հետո բրիտանական պառլամենտը չեղարկել է բոլոր միջոցառումները
- ԶԼՄ-ները հայտնել են Մանչեսթերի ահաբեկչության կատարողի անունը
- Մանչեսթրում պայթյունի գործով ձերբակալված կա
- Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Մանչեսթրում զոհվածների
- Մանչեստրում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 19 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում