ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Էրդողանը ռիսկի չի գնա. Ռուբեն Սաֆրաստյան
ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ ամերիկացի կոնգրեսականները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները պետք է կոշտ արձագանք տան Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների գործողություններին:
Կոնգրեսականներից Դեյնա Ռոռաբահերը, խոսքն ուղղելով Թուրքիայի նախագահին, մասնավորապես ասել է՝ «Ձեզ նման մարդիկ Միացյալ Նահանգներում այլևս անելիք չունեն»։
Թե որքան հավանական է, որ պաշտոնական Վաշինգտոնն օրենքի ուժով արգելի Էրդողանի մուտքը երկրի տարածք և ինչ հետևանքներ կարող է այդ որոշումն ունենալ, Panorama.am-ի թղթակիցը խնդրեց մեկնաբանել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին։
Վերջինս նկատեց՝ Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների խուլիգանական պահվածքից հետո Էրդողանի մուտքն ԱՄՆ պետք է արգելվի։ «Բայց ես, ճիշտն ասած, դրան չեմ հավատում։ Իհարկե, ամերիկացի մի քանի սենատորներ միջադեպը դատապարտող հայտարարություններ են արել, բայց կարծում եմ, որ ԱՄՆ չի գնա Էրողանի մուտքն արգելելու քայլին»,- նկատեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԱՄՆ մուտք գործելու արագելանքի՝ իրականություն դառնալուց հետո Թուրքիան դրսևորի նույն պահվածքը, ինչ Գերմանիայի ու Հոլանդիայի դեպքում (խոսքը Թուրքիայում սահամնադրական հանրաքվեի նախօրեին այդ երկրների իշխանություններ հետ առճակատումների մասին է, խմբ.) թուրքագետը հիշեցրեց՝ չնայած իր հախուռն բնավորությանը, Էրդողանը բավական խորամանկ գործիչ է և ԱՄՆ-ի հետ թույլ չի տա այնպիսիպահվածք, ինչպիսին թույլ տվեց եվրոպական վերոնշյալ 2 երկրների հետ։
«Թուրքիայի կախվածությունը Միացյալ նահանգներից շատ մեծ է, և Էրդողանն իրեն թույլ չի այդ երկրի հետ խոսել վերջնագրի լեզվով, առճակատման գնալ։ Նա նման ռիսկիչի դիմի։ Էրդողանի այցը ԱՄՆ, ընդհանուր առմամ, անհաջող էր։ Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերություններն, ընդհանուր առմամբ, ապա դրանք այս այցից հետո չեն լավանա»
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը
- Ցուցարարների վրա հարձակման հրամանը տվել է Էրդողանը
- Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա