Մարտակերտում դպրոցին հրաժեշտ է տվել 46 շրջանավարտ
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան N 1 միջնակարգ դպրոցում այսօր մեծ շուքով անցկացվել է «Վերջին զանգ»-ի տոնական արարողություն: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Լիդա Պետրոսյանը և նշել, որ դպրոցն այս տարի թողարկել է 46 շրջանավարտ:
«Շրջանավարտների մի մեծ մասն իրենց ուսումը ցանկանում են շարունակել Արցախի և ՀՀ տարբեր բուհերում»,- նշել է տնօրենը և ավելացրել, որ իր բարեմաղթանքի խոսքում առաջին հերթին խաղաղություն է մաղթել բոլոր շրջանավարտներին, որպեսզի խաղաղ պայմաններում շարունակեն իրենց ապագա գործունեությունը: