Հալեպում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջային տուր է անցկացվել
Հալեպի տարածքում 2012-ից ի վեր առաջին անգամ կազմակերպվել է համալիր զբոսաշրջային տուր, որով քաղաքում բացվել է զբոսաշրջային սեզոնը:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, 300 զբոսաշրջիկների թվում եղել են դպրոցականներ, թոշակառուներ, ուսանողներ Սիրիայի տարբեր հատվածներից: Նրանք եղել են Հալեպի հնագույն տեսարժան վայրերում, այցելել են Ցիտադել, ամֆիթատրոն, Օմեյադով մզկիթ:
Տուրիստական խմբերի համար այդ վայրերում բացվել են սննդի կետեր, հուշանվերների խանութներ: Այս պահին տուրսիտները Սիրիայի բնակիչներն են:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հնագույն քաղաք ճանաչված Հալեպ մինչ ռազմական գործողությունները այցելել է ավելի քան 7 մլն զբոսաշրջիկ:
Զբոսաշրջային կազմակերպություններն անհրաժեշտ են համարել կարճ ժամանակում հյուրանոցային ֆոնդի վերականգնումը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիացի զինվորները մեկ օրում Հալեպում 30 հարսանիք են արել
- Հալեպում 12 հազար փախստական վերադառնում է ազատագրված գյուղեր
- Հալեպի հայկական եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Հարության պատարագ
- Ավելի քան 7000 ընտանիք վերադարձել է Հալեպ
- Սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել Հալեպի արևելքում 11 բնակավայր
- Հալեպում տոնածառ է տեղադրվել