Տնտեսություն 14:15 26/05/2017 Հայաստան

Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ. Շտեֆան Դրեեսման

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, սակայն այս ոլորտի զարգացման տեմպերը դանդաղ են ընթանում: «Արմենպրես»­-ի թղթակիցը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտի զարգացման հեռանկարների, առկա ներուժի և խնդիրների վերաբերյալ զրուցել է Սաքսոնիայի սննդամթերքի, գյուղատնտեսության և սպառողների պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շտեֆան Դրեեսմանի հետ:

Գերմանացի մասնագետը Հայաստան է ժամանել այստեղ օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու ուղղությամբ «ԱԿԲԱ­ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ կազմակերպած ծրագրերին մասնակցելու նպատակով:

Հարց-Պարո՛ն Դրեեսման, Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն է Հայաստանի օրգանական գյուղատնտեսության ոլորտը: Ինչպիսի՞ հնարավորություններ եք Դուք տեսնում Հայաստանում այս ոլորտի զարգացման համար։
Պատասխան-Վստահ եմ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը հնարավոր գործընթաց է: Ամբողջ աշխարհում մարդիկ ցանկանում են գնել էկոլոգիապես մաքուր ապրանքներ, այդ պատճառով դրանց հանդեպ պահանջարկն աճում է: Բացի դրանից, ավելանում է նաև գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը, ովքեր ցանկանում են մշակել արտադրանք առանց քիմիական նյութերի օգտագործման: Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողների համար շահույթն ավելի շատ է, քան ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվողներինը: Պահանջարկի և գյուղատնտեսների համար օգտակարության առումով այն ձեռնտու է: Հայաստանում օրգանական գյուղատնտեսության մեծ ներուժ կա: Մինչ այժմ քիմիական նյութերի օգտագործման ծավալներն այդքան մեծ չեն եղել, և դա նույնպես դրական միտում է օրգանական գյուղատնտեսության զարգացման համար: Բացի այդ, գյուղատնտեսական նշանակության շատ հողատարածքներ անմշակ են, այդ պատճառով հնարավոր է այդպիսի տարածքներն օգտագործել օրգանական գյուղատնտեսության համար: Կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս մի շարք գյուղատնտեսական մթերքներ աճեցնել առանց քիմիական հավելումների:

Հարց- Դուք արդեն չորրորդ անգամ եք Հայաստանում: Ձեր կարծիքով, ի՞նչ է փոխվել Հայաստանի գյուղատնտեսության, հատկապես օրգանական գյուղատնտեսության ոլորտում այս ընթացքում:
Պատասխան-Ճիշտ է, չորրորդ անգամ եմ Հայաստանում: Վերջին անգամ եղել եմ երկու տարի առաջ: Չնայած մի քանի օր է, ինչ Հայաստանում եմ, բայց այս օրերի ընթացքում համոզվել եմ, որ վերջին շրջանում Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ և խթանել ոլորտի զարգացումը.  ոլորտում շատ ներդրումներ են կատարվել, և ես նկատել եմ ոլորտի փոփոխությունը: Այն ակնհայտ է, քանի որ նկատվում է, որ մի շարք տարածքներ, որոնք նախկինում չէին օգտագործվում, այժմ մշակվում են: Կառուցվել են շատ ջերմոցներ, ջերմատներ և պլանտացիաներ: Լսել եմ, որ օրգանական գյուղատնտեսության ոլորտում նույնպես նկատվում են զարգացումներ: Միանշանակ է, որ օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանն ունի մեծ ներուժ, և հնարավորություններն ավելի շատ են, քան այժմ իրացվում են: Մեծացել է ֆերմերների թիվը, ովքեր զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, սակայն այդքանը դեռ բավարար չէ: Եթե մատուցվի խորհրդատվություն, ապա նրանց թիվը զգալի կավելանա: Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության մթերքների շուկա ստեղծել, ինչպես նաև արտահանման համար շուկաներ գտնել: Այդ նպատակով այժմ Հայաստանում համագործակցում են գերմանական NABU ընկերությունը և «ԱԿԲԱ­ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը: Նրանք խորհրդատվություն են մատուցում ոլորտում գործունեություններ ծավալելու համար: Մի կողմից՝ հարկավոր է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի ծավալների մեծացումը, մյուս կողմից՝ գտնել վերամշակողների:

Հարց-Ի՞նչ խոչընդոտներ եք Դուք տեսնում Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար:
Պատասխան- Օրգանական գյուղատնտեսության զարգացումը դրական ազդեցություն կունենար աշխատատեղերի ստեղծման համար: Ինչո՞ւ Հայաստանում չեն կարող օրգանական գյուղատնտեսության այնպիսի շուկաներ լինել, ինչպիսիք Գերմանիայում են, որտեղ ֆերմերները կարող են վաճառել իրենց արտադրանքները: Գերմանիայում կան շարժական շուկաներ, դրանք կարող են լավ աշխատել նաև Հայաստանում: Օրգանական գյուղարտադրանքները կարող են վաճառվել բարձր գներով, և ֆերմերները կարող են մեծ օգուտներ ունենալ: Հայաստանի համար խոչընդոտ է այն, որ քիչ ֆերմերներ են զբաղվում օրգանական գյուղատնտեսությամբ, և շատ քիչ վերամշակողներ կան: Եվրոպա և ԱՄՆ արտահանման համար հարկավոր է օրգանական  մթերքների մեծ ծավալ ապահովել: Բացի այդ, հարկավոր է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին խորհրդատվություններ տրամադրել: Ներուժը կա, սակայն հարկավոր է այս խոչընդոտների վերացման ուղղությամբ լայն աշխատանքներ իրականացնել: Այդ նպատակով ողջունում եմ «ԱԿԲԱ­ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի կողմից ոլորտին ուղղված ուշադրությունը:

Հարց-Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հայաստանում մշակվող էկոմթերքը: Ո՞ր երկրների շուկաներում այն կարող է պահանջված լինել:
Պատասխան- Հայաստանի օրգանական գյուղատնտեսությունում մեծ ներուժ ունեն հատկապես մի շարք արտադրատեսակներ: Առաջին հերթին դրանք տարբեր խոտաբույսերն ու  համեմունքներն են, ինչպես նաև չրերը, որոնք ոչ բոլոր երկրներում են արտադրվում: Նաև ծիրանի, թթի, նռան արտադրություններն են, որոնք կարող են որպես օրգանական մթերքներ վաճառվել: Սակայն մեծ և դժվարին ճանապարհ կա անցնելու: Մեծ ներուժ կա նաև սերմերի, ընկույզի արտադրության համար, սակայն դրանց համար հարկավոր է զգալի քանակություններ ունենալ, որոնք հաստատուն ծավալներով կարող են արտահանվել: Այդ պատճառով խնդիր է առաջանում գտնել այնպիսի ֆերմերների, ովքեր կարող են դրանք մեծ ծավալներով արտադրել, և մեկ այլ խնդիր է նաև դրանց համար սահմանից այն կողմ գնորդներ գտնելը:

Հարց-Ի՞նչպես է կազմակերպվում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործընթացը: Այս գործընթացում բոլոր շուկաները կարո՞ղ են, արդյոք, հասանելի լինել հայ արտադրողներին:
Պատասխան-Առաջին հերթին հարկավոր է արտադրել օրգանական գյուղմթերք բավարար ծավալով և գտնել դրանց համար գնորդներ, սակայն հարկավոր է, որպեսզի դրանք լինեն համապատասխան որակի, որոշակի ստանդարտների: Այսօր ամբողջ աշխարհում պահանջարկ կա նման մթերքների նկատմամբ: Առաջին քայլը սերտիֆիկացումն է, այնուհետև ամբողջ արտադրական գործընթացում չափանիշների բավարարումը: Արտահանման համար հարկավոր է, որ լինեն ակտիվ նախաձեռնողներ, որոնք կզբաղվեն այդ արտադրանքի արտահանմամբ:

Հարց-Պարո՛ն Դրեեսման, ինչպե՞ս պետք է իրականացնել աջակցությունն օրգանական
գյուղատնտեսությանը:
Պատասխան-Նախ ցանկանում եմ ողջունել այն բանկերին, որոնք ոլորտի զարգացման համար ջանքեր են գործադրում: Դրական է, երբ բանկն օժանդակում է ֆերմերների նախաձեռնություններին՝ հատկապես նորարարական ոլորտներում: Սովորաբար օրգանական գյուղատնտեսության զարգացմանն աջակցում է պետությունը: Նաև շատ մասնավոր կազմակերպություններ աջակցում են ֆերմերներին` հաճախ նրանց տրամադրելով գյուղտեխնիկա, ֆինանսական միջոցներ, որպեսզի նրանք անցում կատարեն օրգանական գյուղատնտեսության: Քանի որ Հայաստանում միայն «ԱԿԲԱ­ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն է դրանով, զբաղվում, այլ օրինակներ չգիտեմ:

Հարց-Գերմանիայում կա՞ն հայկական արտադրության օրգանական գյուղմթերքներ:
Պատասխան-Որքանով տեղյակ եմ, Գերմանիայում շատ քիչ ծավալով հայկական օրգանական գյուղմթերք կա: Այդ նպատակով ուզում եմ ընդգծել, որ դրանց հանդեպ պահանջարկ կա, սակայն դրանք պետք է համապատասխանեն չափորոշիչներին, ինչպես նաև հարկավոր է պետության աջակցությունն օրգանական գյուղատնտեսության զարգացման համար:

Հարց-Ի՞նչ եք կարծում, ֆերմեր և բանկ համագործակցության այս մոդելը ձեռնտո՞ւ է գյուղատնտեսության զարգացման համար։
Պատասխան-Բանկն ունի շատ հնարավորություններ զարգացնելու օրգանական գյուղատնտեսության ոլորտը: Ներդրումներ իրականացնելով այդ ոլորտում՝ բանկը հետագայում հնարավորություն կունենա օգուտներ քաղել դրանից: Բանկը կարող է նաև պարզապես քարոզչական աշխատանք տանել հօգուտ օրգանական գյուղատնտեսության և ներգրավել հաճախորդներ: Ինձ հայտնի չեն օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղված պետական ծրագրեր, բայց միանշանակ է, որ գյուղացիական տնտեսություն ստեղծելու համար հարկավոր են ներդրումներ, և հարկավոր է քայլեր ձեռնարկել արտադրանքի ծավալների մեծացման համար: Հարկավոր են ներդրումներ, իսկ երբ չկան օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ պետական ծրագրեր, ապա ներդրումների միակ աղբյուր կարող են հանդիսանալ բանկերը: «ԱԿԲԱ­ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն այս ոլորտի զարգացման համար իրականացնում է մի շարք ծրագրեր:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}