Միաձայն ընդունվել է թուրքերի բռնությունը դատապարտող բանաձևը
Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ երեկ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևը:
Համագումարի հաղորդմամբ՝ Ն.Պ. 354 բանաձևի ընդունման կապակցությամբ հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասել է. «Նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի զինված անդամները դաժանորեն ծեծել, խեղդել և ոտքերով հարվածել են ցուցարարներին առանց դրդապատճառի հարձակման ժամանակ, որի նպատակն էր լռեցնել Ամերիկայի այս քաղաքացիների ազատ խոսքի ու հավաքների իրավունքը: Ժամանակին ընդունված այս բանաձևը հստակ ազդանշան է ուղարկում Թուրքիայի կառավարությանը, որ թույլ չենք տա որևէ օտարերկրյա կառավարության ճնշել մեր քաղաքացիների իրավունքները»:
Ն.Պ. 354 բանաձևում նշվում է, որ «ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»: Բանաձևում շարունակվում է. «Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատությունները երկրներում, ինչպես օրինակ Թուրքիայում, և պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ և խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ»:
Ներկայացուցիչների պալատի ամենաբարձրաստիճան անդամ Էնգելը հայտարարել է. «Ես ի դեպ հրավիրված էի Թուրքիայի դեսպանատան այդ հանդիպմանը: Չգնացի, և ուրախ եմ, որ չգնացի, քանի որ ուղղակի սարսափեցի, երբ լսեցի, թե ինչ է տեղի ունեցել... Այս բանաձևը կոչ է անում, որ պատասխանատունները քրեական պատասխանատվության ենթարկվեն: Սա շատ ավելի մեծ խնդիր է: Վերջին տարիներին Թուրքիայի կողմից մտահոգիչ համակարգային վարքագծի ականատես ենք եղել, բայց եթե թուրք պաշտոնյաներ գալիս են մեր երկիր ու փորձում ճնշել ամերիկյան ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը, պետք է պատասխան գործողություններ լինեն»:
Ի թիվս այլ կոնգրեսականների հայտարարությունների, կոնգրեսական Քրիս Սմիթը (դեմոկրատ, Նյու Ջերսի) հայտարարել է, որ թուրք թիկնապահների բռնությունը §հատկապես աղաղակող¦ էր, իսկ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլին (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) նշել է, որ այդ գործողությունները եղել են «բացարձակապես սարսափելի և չեն հանդուրժվի»։
«Ամերիկայի հայկական համագումարը երախտագիտություն է հայտնում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ նախագահ Էդ Ռոյսի և ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի գլխավորությամբ, հարցի արագ քննարկման և այս երկկուսակցական բանաձևի ընդունման համար՝ ի պատասխան Թուրքիայի հարձակման՝ ընդդդեմ մեր ամենանվիրական և հիմնարար արժեքների: Կոչ ենք անում Սենատին ևս հետևել այս օրինակին», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևի մասին այլ տեղեկություններ՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Կոնգրեսը Վաշինգթոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել
- Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցած ծեծկռտուքից տուժել է ապրիլյանի հերոսի հարազատը
- Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին