Դուք փոխել եք մեր կյանքը. «Ավրորա-2016»-ի դափնեկիր
«Դուք մեզ տվել եք հույս, փոխել մեր կյանքը, բոլոր փախստականների կյանքն եք փոխել: Դուք դրախտ եք ստեղծել»,- «Ավրորայի» 2017 թվականի հավակնորդների հետ հանդիպմանը հայտարարեց «Ավրորա» 2016-ի մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեն՝ իր խոսքն ուղղելով մրցանակաբաշխության համահիմնադիրներին:
Նրա խոսքով, երբ ինքը պատմում է Բուրունդիի երեխաներին, որ մրցանակ է շահել Հայաստանում, նախ նրանք երգում, պարում են, ապա հետաքրքրվում, թե՞ որտեղ է գտնվում Հայաստանը, ինչո՞ւ է այդ երկիրը կիսում իրենց տառապանքը:
«Իրենց թվում էր՝ ոչ ոք մեր տառապանքը չի կիսում մեզ հետ: Շնորհակալ ենք հայ ժողովրդին»,- նշեց նա:
«Ավրորայի» դափնեկրի Բարանկիցեն ասաց, որ իրենց մոտ բոլորը կարդում են Հայոց ցեղասպանության մասին, հիշեց մի երիտասարդի պատմություն. «Նա հիվանդություն ունի: Երբ հարցրեցի, թե ինչով կարող եմ օգնել, ասաց մի անհանգստացի, երբ կարդացի երիտասարդ Ավրորայի պատմությունը, այն ինձ հույս տվեց»:
Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարևաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաև Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30.000 երեխայի և 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Այս մրցանակաբաշխության արդյունքում հայ ժողովրդի սերը տարածվեց. Մարգարիտ Բարանկիցե
- «Ավրորա 2016»-ի հաղթողը Արցախում է. «Արցախպրես»
- «Ավրորա»-ի դափնեկիր. Որևէ բան չի կարող հաղթել սիրուն... ոչինչ
- «Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվեց 30. 000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին