Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի
Այսօր ՀԱԷԿ-ում տեղի է ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է ատոմակայանի պլանային նախազգուշական աշխատանքների ընթացքում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ընթացքը։ Խորհրդակցությունը տեղի է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։
Խորհրդակցության արդյունքներով տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ինչպես աշխատանքների պատշաճ իրականացման, այնպես էլ ժամկետների պահպանման վերաբերյալ։ Առաջրակվել է կազմակերպել համատեղ քննարկում՝ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան